ՈՒԵՖԱ-ն մտադիր է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխել Լիսաբոն

ՈՒԵՖԱ-ն մտադիր է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխել Լիսաբոն



ՈՒԵՖԱ-ն բանակցություններ է վարում Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Լիսաբոնի «Լույս» մարզադաշտ տեղափոխելու մասին, եթե Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո Ստամբուլում անկարգություններ լինեն, գրում է Daily Mail-ը:
«Մանչեսթեր սիթին» և Միլանի «Ինտերը» եզրափակիչ դուրս գալու ֆավորիտներ են, խաղը պետք է կայանա հունիսի 10-ին Աթաթուրքի անվան մարզադաշտում, սակայն մտահոգություններ կան հնարավոր քաղաքացիական անկարգությունների վերաբերյալ, եթե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկու տասնամյակ տևած իշխանությունն ավարտվի մայիսի ընտրություններում:
Ի դեպ, ՈՒԵՖԱ-ն ստիպված է եղել եվրոպական ֆուտբոլի այդ ամենամեծ իրադարձությունը երկու անգամ տեղափոխել Ստամբուլից՝ 2020 և 2021 թվականներին Covid-ի պատճառով, բայց հնարավոր է ստիպված լինի այս անգամ էլ տեղափոխել, քանի որ երկրպագուների անվտանգությունը ֆեդերացիայի համար առաջնահերթ խնդիր է:

Քանի որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում, ՈՒԵՖԱ-ն, հնարավոր է, ուշացած որոշում կայացնի, չնայած ֆեդերացիայի կառավարող մարմնի աղբյուրները հինգշաբթի պնդել են, որ նախատեսված չէ խաղի տեղափոխում Թուրքիայից: