Ջեյհուն Բայրամովն ու Իգոր Խովաևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները 12.05.2023 . Տարածաշրջան

Ջեյհուն Բայրամովն ու Իգոր Խովաևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները
		12.05.2023 . Տարածաշրջան


Մայիսի 12-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը չափազանց կարևոր է, և ռուսական կողմը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերելու այս ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։