Տոկաևը պետական այց է կատարել Չինաստան

Տոկաևը պետական այց է կատարել Չինաստան



Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Չինաստան կատարած պետական այցի շրջանակում հանդիպել է նախագահ Սի Ծինփինի հետ։
Տոկաևն ընդգծել է, որ երկու երկրի համագործակցությունը հիմնված է անսասան բարեկամության և փոխադարձ աջակցության վրա։ «Մեզ միավորում է նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությունն ամրապնդելու ցանկությունը։ Ղազախստանի համար շատ կարևոր է Չինաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացումը»,- նշել է Տոկաևը:
Սին իր հերթին հույս է հայտնել, որ Պեկինը և Աստանան այսուհետ էլ կշարունակեն խորացնել փոխշահավետ շփումները։
Նախագահները քննարկել են առևտրատնտեսական, նավթագազային, նավթաքիմիական, էներգետիկ, ֆինանսական, հաղորդակցությունների, կրթության և գիտության ոլորտներում գործակցության զարգացման հետ կապված հարցեր։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի շուրջ։

Բանակցությունների արդյունքներով Տոկաևը և Սի Ծինփինը համատեղ հայտարարություն են ստորագրել։ Կնքվել են մի շարք այլ ոլորտային փաստաթղթեր: