Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել դեսպանատների շենքերի վրա չամրացնել Ուկրաինային աջակցող պաստառներ

Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել դեսպանատների շենքերի վրա չամրացնել Ուկրաինային աջակցող պաստառներ



Չինաստանի իշխանությունները կոչ են արել երկրում գործող դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին պահպանել դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան և հարգել ՉԺՀ-ի օրենքները։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը` մեկնաբանելով Պեկինում որոշ դեսպանատների շենքերի վրա Ուկրաինային աջակցող պաստառների տեղադրումը։

Չինաստանը Պեկինում հաստատված օտարերկրյա դիվանագիտական ​​ներկայացուցչություններին առաջարկել է իրենց շենքերը չօգտագործել քաղաքական քարոզչության համար։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ի պաշտպանություն Կիևի՝ Ուկրաինայի դրոշի և պաստառների կիրառմանը։