Մոսկվան պատրաստ է նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերջնական հաստատմանը. Լավրով

Մոսկվան պատրաստ է նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերջնական հաստատմանը. Լավրով



Այսօր  ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:
Հանդիպման ժամանակ Լավրովը ասել է, որ իրենց նպատակն է իրականացնել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու պետությունների ղեկավարների՝ Պուտինի և Ալիևի միջև: Վերջին հետաքրքիր ծրագրերից մեկն էլ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքն է, որով շահագրգռված են նաև ուրիշ պետություններ:
«Մոսկվան պատրաստ է նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերջնական հաստատմանը»,- նշել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ այսօր՝ օրվա երկրորդ կեսին, կայանալու է հայ գործընկերոջ հետ եռակողմ հանդիպումը:
Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն էլ հայտարարել է, որ նախատեսել է Լավրովի հետ քննարկել ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Միաժամանակ հույս է հայտնել, որ տեղի կունենա իր ու Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի երկկողմ հանդիպումը, որի ժամանակ կքննարկվի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը: 

Բայրամովը նաև ընգծել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցություններում արձանագրվել է առաջընթաց: