Ղրղզստանն ու Ուզբեկստանը հաստատել են սահմանագծման փաստաթղթերը

Ղրղզստանն ու Ուզբեկստանը հաստատել են սահմանագծման փաստաթղթերը



Ղրղզստանն ու Ուզբեկստանը Սամարղանդում կայացած բանակցությունների ընթացքում հաստատել են համատեղ սահմանի սահմանագծման վերաբերյալ նորմատիվ-իրավական և տեխնիկական փաստաթղթերը, հայտնել Է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը, հաղորդում է Interfax-ը:
Բանակցությունները վարել են կառավարական պատվիրակությունները, որոնց ընթացքում տեղի են ունեցել աշխատանքային խմբերի հանդիպումներ և սահմանագծման համատեղ հանձնաժողովի առաջին հանդիպումը։
«Նիստում քննարկվել են ղրղզա-ուզբեկական սահմանի առանձին հատվածներում իրականացված համատեղ դաշտային հետազոտությունների արդյունքները: Դրանց հիման վրա էլ կողմերը հաստատել են նորմատիվ իրավական և տեխնիկական փաստաթղթերը, ստորագրել համապատասխան արձանագրություններ»,- նշել են մամուլի ծառայությունից:

Այսպիսով, Ղրղզստանն ու Ուզբեկստանն ավարտել են սահմանազատման գործընթացը և սկսել սահմանագծումը։