Իրանը փորձում է գազային հանգույց ստեղծել Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի հետ

Իրանը փորձում է գազային հանգույց ստեղծել Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի հետ

Իրանը փորձում է գազային հանգույց ստեղծել Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի հետ Բուշեր նահանգի Էսելուե շրջանում: Այս մասին ասել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին, հայտնում է Tasnim գործակալությունը։

 

«Հաշվի առնելով, որ Իրանն ունի գազի՝ մեծությամբ երկրորդ պաշարներն աշխարհում, Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի հետ համագործակցությամբ մենք նախատեսում ենք Էսելուեում գազային հանգույց ստեղծել»,- ասել է Օուջին:

 

Նախարարը շեշտել է, որ Իրանը վերջին 1.5 տարվա  ընթացքում ամբողջությամբ մարել է գազ ներկրելու համար Թուրքմենստանի Հանրապետությանն ունեցած իր պարտքերը:

 

Իրանի նավթի նախարարը նաև ընդգծել է, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի վարչակազմն արդյունավետ քայլեր է ձեռնարկել նավթի, գազի և նավթաքիմիական ոլորտներում, որոնցից գլխավորը կապված է Լատինական Ամերիկայի տարածաշրջանում և Վենեսուելայում արտատարածքային և ծովային նավթավերամշակման գործարանների գործարկման հետ: Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ նախարարությունն ամեն ջանք կգործադրի, որպեսզի նման նավթավերամշակման գործարաններ կառուցի տարբեր երկրներում:

 

Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան