Սերբիան պատրաստ է ԱՄՆ զինված ուժերի հետ զարգացնելու համագործակցությունը՝ պահպանելով չեզոքությունը. Վուչիչ

Սերբիան պատրաստ է ԱՄՆ զինված ուժերի հետ զարգացնելու համագործակցությունը՝ պահպանելով չեզոքությունը. Վուչիչ



Բելգրադը պատրաստ է զարգացնելու համագործակցությունն ԱՄՆ զինված ուժերի հետ՝ պայմանով, որ պահպանվի ընդհանուր ռազմական չեզոքությունը։ Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ ԱՄՆ ազգային գվարդիայի բյուրոյի ղեկավար, գեներալ Դանիել Հոկանսոնի հետ հանդիպումից հետո:
Սերբիայի արտաքին քաղաքականությունը նախատեսում է անդամակցել Եվրամիությանը՝ միաժամանակ պահպանելով բարեկամական հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ, ինչպես նաև զարգացնել կապերը Վաշինգտոնի հետ։ Բելգրադը մտադիր է ռազմական չեզոքություն պահպանել՝ հրաժարվելով անդամակցել ՆԱՏՕ-ին և ռազմաքաղաքական այլ դաշինքների։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Վուչիչը ԱԽ-ի նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ Սերբիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, սակայն պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։