Ախալցխայի ատլետները տարել են հերթական հաղթանակը: Մարզիկները մասնակցել են Թբիլիսիի միջազգային մրցաշարին եւ տարել են հաղթանակներ: Նրանք տարել են 2 ոսկյա, 6 արծաթյա եւ 6 բրոնզե մեդալներ: Ոսկյա մեդալի են արժանացել Մինդիա Էնդելաձեն 400մ. վազքով եւ Հասմիկ Մարգարյանը 3000մ. վազքով:
Ատլետիկայի միջազգային մրցույթը անցկացվել է Թբիլիսիի ձմեռային փակ մարզադաշտում, որին մասնակցում էին Վրաստանի տարբեր շրջանների ինչպես նաեւ Հայաստանի մարզիկները: