Ախալցխայի Մողնու Սուրբ Գէորգ մատուռ

Ախալցխայի Մողնու Սուրբ Գէորգ մատուռ

Վիրահայոց կոնսիստորիայի գրությունը Ախալցխայի Հոգևոր կառավարությանը՝ հայ հասարակութեան խնդրանքով տեղի ավերակ մատուռների վերանորոգութեան մասին.

8 փետրվարի 1893 թ.

ի Թիֆլիս

Ըստ Հրամանի Նորին Կայսերական Մեծութեան ի Կոնսիստորիայիս լուան զզեկուցումն. Հոգևոր կառավարութիւնդ ի յայտարարութեան իւրում ի 12-ն հոկտեմբերի անցելոյ թ. 501, գծագրելով զխնդիր հայ հասարակութեան տեղւոյդ՝ խնդրեալ էր զտնօրէնութիւն ի մասին նորոգութեան աւերակ մատրանց, գտանելոց ի սահմանս Ախալցխոյ, և առ հրաման Ատենիս՝ միւս յայտարարութեամբ ի 20-ն նոյեմբերի թ. 605, յայտնեաց, թէ յիշատակեալ մատրունք գտանին մերձ Ախալցխոյ մի և կէս վերստ հեռաւորութեամբ, երկուք են մատրունք և կիսականգունք, կառուցեալք առ ստորոտով լերին ի հովասուն հովտի, որ անուանի Նավանէպ. ի պատրաստի ոչ գոն վկայաթուղթ վասն ստուգելոյ թէ այնոքիկ հայոց են սեպհական և ոչ այլոց ազգաց, այլ գոլն նոցա հայոց հաստատի յաւանդութենէ միայն, և ի հարթելն զգետինն ի մէջ մատրանց՝ երևեցան խաչարձանք՝ յօրինեալք ըստ հայկական ոճոյ, և արձանագրութիւնք հայատառք. տակաւին չև ևս է յառաջադրեալ վէհ ինչ յումեքէ ի մասին այնոցիկ մատրանց և ըստ կարծեաց կառավարութեանդ չունեցի յառաջանալ վէճ և յապայն: Հրամայեցին. ըստ վերոյիշեալ տեղեկութեանց կառավարութեանդ հրամանագրել դմին՝ թոյլ տալ ժողովրդոց Ախալցխոյ, համաձայն ցանկութեան նոցա՝ նորոգել զյիշատակեալ մատուռս սեպհական ծախուք իւրեանց, և վասն այսր առաջադրել խնդրատուացն ընտրել զչորս անձինս ի հոգաբարձութիւն նորոգութեանն, տալով նոցա զմի ժապաւինեալ մատեան, վասն գրելոյ զժողովեալ նուէրս և զարարեալ ծախս ընդ նկատողութեամբ գործակալի տեղւոյդ և զկնի աւարտման նորոգութեանն յայտնել Ատենիս:

Անդամ կոնսիստորիայի՝ Գաբրիէլ քահանայ Տէր-Գաբրիէլեաց

Ատենադպիր՝ Բեկժանեանց:

ՀԱԱ, ֆ. 355, ց. 1, գ. 459, թ. 1, բնագիր, ձեռագիր:

 

Արմեն Ասատրյան