Այս շաբաթ տարածաշրջան կայցելի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն․ ԱՄՆ դեսպանություն

Այս շաբաթ տարածաշրջան կայցելի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն․ ԱՄՆ դեսպանություն



Այս շաբաթ տարածաշրջան կայցելի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Այդ մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։

«Երևանում Բոնոն կքննարկի ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու լավագույն ուղին։ Միացյալ Նահանգները հետևողականորեն փաստել է, որ խաղաղության հաստատումը տարածաշրջանում պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը։ Մենք պատրաստ ենք աջակցելու ցանկացած գործընթացի, որը խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին»,- նշել են դեսպանությունից։