Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքը և իր բոլոր պարտավորությունները որպես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵԽ-ի անդամ․ Մարուքյան

Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքը և իր բոլոր պարտավորությունները որպես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵԽ-ի անդամ․ Մարուքյան



Արդեն 7 օր է` Ադրբեջանը, խախտելով մարդու իրավունքների մասին միջազգային բոլոր օրենքները, մարդասիրական իրավունքը, միջազգային սովորութային իրավունքը և բոլոր պարտավորությունները, որոնք նա ունի որպես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի անդամ, ստանձնել է, ապօրինաբար կանգնեցրել է մոտ 400 տոննա մարդասիրական օգնության փոխադրումը դեպի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«233 օր է՝ Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհը՝ դատապարտելով նրանց դաժան սովի և զրկանքների»,- գրել է Մարուքյանը:

It’s already 7 days that Azerbaijan, by violating of all kind of International Human Rights Laws, Humanitarian Law, International Customary Law and all commitments it has as a member of UN, OSCE and the Council of Europe, is illegally stopping the delivery of about 400 tons of… pic.twitter.com/VeXur5Bo8p
— Edmon Marukyan (@edmarukyan) August 1, 2023