Ախալցխայի քաղաքապետարանում հասարակական գործիչների ընտրական մրցույթի օրենքով 17 թափուր տեղերից ընտրվել է 13 դիմորդ: Տվյալ աշխատատեղերի համար ընտրված անձիք կնշանակվեն իրենց պաշտոններին համապատասխան փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
Քաղաքապետարանում 4 աշխատատեղ դեռ մնացել է ազատ:
17 թափուր աշխատատեղի համար ներկայացվել է 80 քաղաքացու 210 դիմում: Ամենից շատ դիմում եղել է կազմակերպչական բաժնի ղեկավարի եւ հասարակության եւ լրատվամիջոցների հետ կապի բաժնի ղեկավարի պաշտոնների համար: Ընտրված դիմորդները անցել են հարցազրույց:
Akhaltskha.net