Մարտի 4-֊ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հանդիպում է ունեցել Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշախմաձեի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Սամցխե֊ Ջավախքում եկեղեցիների վերանորոգության, գործող եկեղեցիները թեմին պաշտոնապես վերադարձնելու և թեմի գործունեությանը վերաբերող այլ հարցեր։ Հանդիպումն ընթացել է փոխըմբռնման մթնոլորտում: Այս մասին տեղեկացնում է «Հայարտան» ֆեյսբուքյան էջը: