Կանադայի արտգործնախարարությունն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացմամբ: Գերատեսչությունը թվիթերյան գրառում է կատարել.
«Կանադան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ։ Կոչ ենք անում Ադրբեջանին կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ թույլ տալու մարդկանց և ապրանքների ազատ տարանցումը Լաչինի միջանցքով, կոչ ենք անում բոլոր կողմերին շարունակել խաղաղ երկխոսությունը»: