ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանին

Թվիթերի իր միկրոբլոգում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանի ժողովրդին և իշխանություններին:
«Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում եղբայրական Վրաստանի ժողովրդին, Շովի առողջարանային գոտում սողանքի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին։
Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Սիմոնյանը: