Պուտինն ու Էրդողանը կքննարկեն Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները․ ԶԼՄ

Պուտինն ու Էրդողանը կքննարկեն Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները․ ԶԼՄ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսին նախատեսված բանակցությունների հիմնական թեմաներից մեկ կլինի սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերսկսումը: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը։
Նշվում է, որ Անկարան ակնկալում է համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերում, քանի որ հակառակ դեպքում հացահատիկի համաշխարհային գները կշարունակեն աճել։
Ըստ աղբյուրի՝ քննարկման առարկա կարող են դառնալ նաև տնտեսական հարաբերությունները, ազգային արժույթներով առևտուրը և զբոսաշրջությունը։
Թուրքական իշխանամետ լրատվամիջոցների տվյալով էլ՝ Պուտինն ու Էրդողանը կքննարկեն նաև Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, իրավիճակը Սիրիայում։
Նշվում է, որ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա սպասվում է օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում։