Կիպրոսում թուրքական կողմից ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNFICYP) վրա հարձակումը դատապարտել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Թվիթերի իր միկրոբլոգում նա գրել է.
«ԵՄ-ն դատապարտում է UNFICYP-ի վրա հարձակումը Կիպրոսի թուրքական հատվածից: Մենք կոչ ենք անում կղզու թուրքական կողմին հարգել առաքելության լիազորությունները ՄԱԿ-ի բուֆերային գոտում և վերսկսել աշխատանքը Պիլայի տարածքում հետագա գործողությունների համաձայնեցման ուղղությամբ: Ես այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Կիպրոսի Հանրապետության արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ»,- գրել է Ժոզեպ Բորելը: