Հունաստանում հրշեջները պայքարում են անտառային հրդեհի 63 օջախի դեմ, որոնք առաջացել են վերջին մեկ օրվա ընթացքում:
Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Յանիս Արտոպիոսի խոսքով՝ օգոստոսի 19-ից չի հաջողվում մարել հրդեհը, որը շարունակվում է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ալեքսանդրուպոլիս արվարձանում: Երեք օրվա ընթացքում տարհանվել են 13 բնակավայրի բնակիչներ։
Օգոստոսի 21-ի հզոր հրդեհներ են բռնկվել Հունաստանի հյուսիս-արևելքում գտնվող Կավալա և Ռոդոպի շրջաններում, Կենտրոնական Բեոտիա շրջանում, ինչպես նաև Էվբեա կղզում և Պելոպոնես թերակղզու Ահայա շրջանում: