Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարին

Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարին


Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարին: Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնում առաջին անգամ Ադրբեջան մեկնած Յաշար Գյուլերին՝ երկու երկրի զինված ուժերի գործակցության խորացմանը նպաստելու համար: Պաշտոնյաներն անդրադարձել են տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության մի շարք հարցերի:
Կողմերը հաստատել են՝ «Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր, մասնավորապես՝ ռազմական ոլորտում»,- ասված է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Միջազգային և տարածաշրջանային անցուդարձի այլ ուշագրավ նորություններ՝ տեսաշարում: