Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու դեմ իմփիչմենթի գործընթաց է սկսում նրա՝ Եվրոպա մեկնելու պատճառով, չնայած կառավարության մերժմանը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Իմպիչմենթն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է 100 պատգամավորի աջակցություն, և, հետևաբար, առանց արմատական ընդդիմության ձայների, այն իրականացման հեռանկար չունի: Չնայած դրան՝ կուսակցության քաղաքական խորհրդի նիստում որոշում կայացրեցինք նախագահի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսել»,- ասել է Կոբախիձեն։