Ֆինլանդիան արգելում է Ռուսաստանում գրանցված մարդատար ավտոմեքենաների մուտքը երկիր

Ֆինլանդիան արգելում է Ռուսաստանում գրանցված մարդատար ավտոմեքենաների մուտքը երկիր



Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ից, ռուսական պետհամարանիշներով մարդատար մեքենաներին այլևս չեն թույլատրի մուտք գործել Ֆինլանդիա, հայտարարել է երկրի ԱԳՆ-ն։
Ֆինլանդիան այս արգելքն ընդունում՝ հետևելով Լիտվային, Լատվիային և Էստոնիային։

Միակ եվրոպական երկիրը, որտեղ կարող են մուտք գործել ռուսական համարանիշներով մեքենաները, Նորվեգիան է (Մուրմանսկի մարզի սահմանային անցակետով): Եվրոպական երկրները նման որոշումներ են ընդունում Եվրահանձնաժողովի հանձնարարականների հրապարակումից հետո։