Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունները խոչընդոտում են գազային հանգույցի ստեղծումը. Reuters

Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունները խոչընդոտում են գազային հանգույցի ստեղծումը. Reuters

Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը հետաձգվել է Մոսկվայի և Անկարայի միջև տարաձայնությունների պատճառով: Չի լուծվում այն հարցը, թե որ կողմն է այն շահագործելու։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրի։
«Կան կառավարման խնդիրներ, նրանք պայքարում են, թե ով պետք է կառավարի հանգույցը»,- ասել է գործակալության զրուցակիցը, որը ցանկացել է անանուն մնալ: «Գազպրոմին» մոտ կանգնած մեկ այլ աղբյուր խոստովանել է, որ կառավարման ոլորտում «խնդիր» կա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թ. հոկտեմբերին առաջարկեց Թուրքիայի տարածքում ստեղծել գազային հանգույց՝ Եվրոպա ռուսական վառելիք մատակարարելու համար։ Նրա կարծիքով՝ դա հնարավորություն կտա փոխհատուցել Բալթիկ ծովում պայթեցված «Հյուսիսային հոսք» գազատարներով տարանցիկ գազի կորուստը։
Սեպտեմբերի 4-ին Սոչիում կայացած բանակցություններից հետո Պուտինը հայտարարեց, որ «Գազպրոմը» թուրքական Botas ընկերությանն է փոխանցել հանգույցի ստեղծման ճանապարհային քարտեզի նախագիծը։ Սակայն, ըստ Ռուսաստանի նախագահի, դեռ պետք է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, համաձայնեցնել հանգույցի գործունեության իրավական շրջանակները և ձեռք բերված գազի առևտրի իրականացման ու փոխանցման սխեմաները։
Եվրամիությունը քննադատել է Ռուսաստանի և Թուրքիայի ծրագրերը, որոշ եվրոպական երկրներ մտահոգված են, որ թուրքական հաբի օգնությամբ Ռուսաստանը կկարողանա շրջանցել Ուկրաինայում պատերազմի պատճառով սահմանված ԵՄ պատժամիջոցները՝ իր մատակարարումները խառնելով այլ երկրների վառելիքին, նշում է Reuters-ը։