ԼՂ-ում ՌԴ խաղաղապահները Մարտակերտում հրադադարի մեկ խախտում են արձանագրել

ԼՂ-ում ՌԴ խաղաղապահները Մարտակերտում հրադադարի մեկ խախտում են արձանագրել

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք: «Հրետակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորման մեկ զինծառայող: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստի առնչությամբ»,- նշված է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում։