Սուրբ Զատկի հաջորդ օրը մեռելոց է, նվիրված նջեցյալների հիշատակին: Այս օրը եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում Հոգեհանգստյան կարգ՝ բոլոր ննջեցյալների համար։
Այս օրը մարդիկ գրության մեջ հիշատակում են իրենց ննջեցյալների անունները, որպեսզի նրանց անունները հիշատակվեն եկեղեցում Սուրբ Պատարագին: Մեռելոցին մարդիկ այցելում են նաև իրենց ննջած հարազատների գերեզմանները: