1tv.ge-Ներքին գործերի փոխնախարար, Կախաբեր Սաբանաձեի լրատվությամբ, այս փուլում Պանկիսիի կիրճում տեղի ունեցած իրադարձությունների գործով ձերբակալվածներ չկան:
Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան Պանկիսիի կիրճում ցույցի մասնակիցներին հանդիպում է փակ դռների ետևում: Հանդիպմանը, տեղացիներից մեկի տանը Գախարիայի հետ միասին ներկա են տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, Մայա Ցքիթիշվիլին և շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար, Լևան Դավիթաշվիլին:
Պանկիսիի կիրճում տեղացիների և հատուկ նշանակության ջոկատի միջև հերթական ընդհարման ժամանակ տուժել է մի քանի մարդ: Ներքին գործերի նախարարության, կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի փոխտնօրեն, Մամուկա Ճելիձեի լրատվությամբ, Բախման արդյունքում տեղում բուժօգնություն է ցուցաբերվել 27 մարդու, այդ թվում 12-ը տեղացիներ էին, իսկ 15-ը ոստիկաններ: Տուժած 8 ոստիկանի տեղափոխել են հիվանդանոց: