Սուրբ Հարության Պատարագ Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Սուրբ Հարության Պատարագ Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Սուրբ Հարության տոնը մեծ շուքով տոնեցին նաև Ախալցխայի և հարակից շրջանների քրիստոսասեր հայորդիները։

Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում Ախալցխայի և հարակից շջանների հոգևոր հովիվ՝ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը մատուցեց Սրբալույս Պատարագ և ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։ Եկեղեցին լեփլեցուն էր Աստծո նվիրյալ զավակնեերով։

Սբ․ Պատարագի ավարտին Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը և Ախալցխայի հարակիցշրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը օրհնեցին տոնի խորհրդանիշ հանդիսացող զատկական հավկիթները և բաժանեցին ներկաներին։

Պատարագին ներկա էր նաև կրոնի հարցերով պետական գործակալության ներկայացուցիչ պարոն Էլվարդ Զազաձեն, որը շնորհավորեց հավատացյալներին Սուրբ Զատկի կապակցությամբ։