Ապրիլի 20-ից 21-ը Սամցխե Ջավախք այցելեցին ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Պատգամավորները Ջավախքում էին գտնվում Ջավախքի Աջակցություն հիմնադրամի հրավերով՝ մասնակցելու Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը:
Ապրիլի 21-ին ՀՀ պատգմավորների խումբը Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ այցելեց Ախալցխա : Ախալցխայում պատգամավորները զատկական տօների կապակցությամբ այցելեցին Սբ . Նշան եկեղեցի , ինչպես նաև եղան Ծուղրութ գյուղում և ծանոթացան Ծուղրութի X դարի հայտնի ավետարանին: