Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հանձնում են զենք-զինամթերքը. ՌԴ ՊՆ 22.09.2023 . Տարածաշրջան

Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հանձնում են զենք-զինամթերքը. ՌԴ ՊՆ
		22.09.2023 . Տարածաշրջան


ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ԼՂ ՊԲ-ի հանձնած զինամթերքի վերաբերյալ: Հաղորդագրությունում ասվում է.

«Լեռնային Ղարաբաղից ստացված վերջին տեղեկության համաձայն՝ Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հանձնում են զենք-զինամթերքը:

Ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ՝ ռուս զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը:

Բացի այդ, Ղարաբաղի զինված կազմավորումները լքում են իրենց դիրքերը՝ Եվլախի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Այսօրվա դրությամբ հանձնվել է ավելի քան 800 միավոր հրաձգային զենք, նռնակներ, ականանետներ, հակատանկային կառավարող հրթիռներ և շարժական զենիթահրթիռային համակարգեր»: