Ճապոնիայի կառավարությունը կշարունակի ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացմանը. Կամիկավա 26.09.2023 . Տարածաշրջան

Ճապոնիայի կառավարությունը կշարունակի ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացմանը. Կամիկավա
		26.09.2023 . Տարածաշրջան


Ճապոնիայի կառավարությունը կշարունակի ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացմանը և կրկին կոչ է անում բոլոր ներգրավված կողմերին հավատարիմ մնալ տարաձայնությունների լուծմանը դիվանագիտական ճանապարհով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան:
 
«Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարանալուց հետո ես անմիջապես հանդես եկա հայտարարությամբ՝ կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Դրանից հետո, որքանով մեզ հայտնի է, Ադրբեջանի և էթնիկ հայերի ներկայացուցիչների միջև հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել։ Ճապոնիան կշարունակի ուշադիր հետևել այս տարածաշրջանի բնակչության շուրջ իրավիճակի զարգացմանը և ընդհանուր իրավիճակին»,- ասել է նախարարը:
 
Կամիկավան նաև կրկնել է բոլոր ներգրավված կողմերին ուղղված իր կոչը՝ օգտագործել երկխոսության միջոցները՝ տարածաշրջանում խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար: