Ադրբեջանը ռազմական նպատակներ չունի Հայաստանի ինքնիշխան տարածքում. Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանը ռազմական նպատակներ չունի Հայաստանի ինքնիշխան տարածքում. Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ ուժային գործողություններ ձեռնարկել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք ստեղծելու համար:
«Մենք փորձում ենք դրան հասնել խաղաղ ճանապարհով։ Նախիջևանի հետ Հայաստանով անցնող տրանսպորտային կապերի բացումից կշահեն և՛ երկու երկրները, և՛ ամբողջ տարածաշրջանը»,-  նշել է Հաջիևը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը ռազմական նպատակներ չունի Հայաստանի ինքնիշխան տարածքում, դա Ադրբեջանի օրակարգից դուրս է:
Ալիևի օգնականը դժգոհություն է հայտնել նաև էթնիկ զտման վերաբերյալ Ադրբեջանին ուղղված մեղադրանքների հետ կապված: «Ադրբեջանի պատմության մեջ նման դեպքեր չեն եղել»,- նշել է Հաջիևը: