Իսպանիայի արտաքին գործերի, Եվրամիության և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսը X-ի իր էջում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանման առիթով:
«Անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում իրենց տները լքող հայերի աճող թվից և հարյուրավոր զոհերի պատճառ դարձած պայթյունից։ Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև մարդասիրական օգնության առաքումը պետք է երաշխավորվեն։ Իսպանիայի օգնությունը կուղարկվի Միջազգային զարգացման համագործակցության իսպանական գործակալության միջոցով (AECID)»,- գրել է իսպանացի բարձրաստիճան պաշտոնյան: