Ակտիվորեն ընթանում են Նինոծմինդա-Ախալցխա կենտրոնական երթուղու 14.6 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։ Նշված ճանապարհահատվածը կանցնի Գորելովկա եւ Ժդանովական գյուղերից եւ կավարտվի Վրաստան-Հայաստանի սահմանի մոտ։
Նախագծի շրջանակներում ծրագրված է ճանապարհի ամբողջական վերանորոգում։ Լայնացվելու է առկա ճանապարհը, վերանորոգվելու են երեք երկաթ-բետոնե կամուրջներ եւ ջրատար ուղիներ։ Կարգավորվելու է նաեւ բնակչության բակերը տանող արահետները։ Նախագծի շրջանակներում կենտրոնական ճանապարհը միացվելու է ներքին ճանապարհներին։ Հիմնական աշխատանքները ավարտելուց հետո, պլանավորված է տրանսպորտային ճանապարհին տեղադրել ճանապարհային նշաններ։
Ընթացող աշխատանքների վայր են այցելել Շրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Քարսելաձեն եւ Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեն նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի, Շրջանային վարչության ներկայացուցիչների եւ տեղական ինքնակառավարության ներկայացուցիչների հետ։