Ախալցխայում հայկական եկեղեցու գանձանակից փող են գողացել

Ախալցխայում հայկական եկեղեցու գանձանակից փող են գողացել

Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գանաձանակից գումար են գողացել։ Ախալցխայի հոգեւոր տեսուց հայր Հակոբ Սահակյանի խոսքերով գանձանակի մեջ հավաքվել էր մոտ 200 լարի։

«Մենք հուլիսի 17-ի առավոտյան տեսնելով եկեղեցու գանձատուփը թալանված դիմել ենք Ախալցխայի ոստիկանությանը։ Ներկա դրությամբ ոչ մի տեղեկություն չկա հետաքննության արդյունքներից»,-ասում է հայր Հակոբ Սահակյանը եւ ավելացնում, որ սա գողության առաջին դեպքը չէ։