Սույն թվականի Հուլիսի 21-ին Վահան Տերյանի հայրենական գյուղում՝ Գանձայում մեծ շուքով նշվեց Տերյանական օրը։
Օրհնությամբ Սամցխե֊Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքյա Վարդապետ Ամիրյանի և Ախալցխայի և Բորժոմիի շրջանների Հոգևոր Տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի, տոնակատարությանը ուխտավերաբար մասնակցելու էին գնացել նաև Ախալցխայի Հոգևոր Տեսչության, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու հավատացյալ հայորդիները ուղեկցությամբ Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ Քահանա Վարդանյանի։
Ուխտավորները հաղորդակից եղան Սուրբ և Անմահ Պատարագին և ներկա գտնվեցին տոնական միջոցառմանը։
Միջոցառման ավարտին Ախալցխայից ժամանած ուխտավորները և ներկաները մասնակցեցին հյուրասիրությանը և շնորհավորեցին մեկմեկու մեծն բանաստեղծի հիշատակի օրվա առթիվ։