Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունն արձագանքել է Երուսաղեմի հայկական թաղամասում շարունակվող լարվածությանը:
«Ֆրանսիան խոր մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում շարունակվող լարվածությանը, որտեղ իսրայելցի վերաբնակիչների կողմից բռնի ճնշում է գործադրվում բնակչության նկատմամբ։ Այն պետք է անհապաղ դադարեցվի»,- նշված է գլխավոր հյուպատոսության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։