Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանին առաջարկել է հանդիպում անցկացնել պետական սահմանին՝ խաղաղության գործընթացը քննարկելու համար: Այդ մասին ասված է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
«Երկու երկրներն էլ պատասխանատվություն են կրում խաղաղ գործընթացի շարունակման համար, այդ թվում՝ փոխընդունելի վայրի ընտրության կամ պետական սահմանին հանդիպում անցկացնելու մասին որոշման ընդունման համար»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Գերատեսչությունից հույս են հայտնել, որ հայկական կողմը դրական կարձագանքի իրենց կոչին: