Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցություններ է վարել Տաջիկստանի նախագահի հետ։ Նա շնորհակալություն է հայտնել Էմոմալի Ռահմոնին Տաջիկստանում ռուսաց լեզվի զարգացման և երկկողմ հարաբերությունների խորացման համար:
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Տաջիկստանում ռուսալեզու դպրոցների համար դասագրքեր գնելու նպատակով Մոսկվան տարեկան 200 մլն ռուբլի կհատկացնի։
Նախագահների օրակարգում են եղել նաև առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում գործակցության հեռանկարը, երկկողմ ռազմավարական գործընկերության առանցքային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։