ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ դաշինքը վճռական է՝ շարունակելու խաղաղապահ առաքելությունը Կոսովոյում և անաչառություն ցուցաբերել սերբերի և ալբանացիների պաշտպանության հարցում:
Բելգրադում ունեցած ելույթում Ենս Ստոլտենբերգը Բելգրադին և Պրիշտինային կոչ է արել ներգրավվել ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող երկխոսությանը, որը, նրա խոսքով, կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհն է:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Սերբիայի նախագահի հետ քննարկել է նաև համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ Սերբիայի նախագահն ընդգծել է ՆԱՏՕ-ի հետ գործակցության և սերբ ժողովրդի անվտանգության ապահովման կարևորությունը: Միաժամանակ նա հակադարձել է Ստոլտենբերգի պնդմանը, թե պաշտպանության կարիք ունեն թե՛ սերբերը, թե՛ ալբանացիները: Ալեքսանդր Վուչիչը պնդել է՝ ալբանացիների վրա ոչ ոք չի հարձակվում, միայն սերբերին է վտանգ սպառնում, մասնավորապես՝ Ալբին Կուրտիի իշխանության օրոք: