Վրաստանի խորհրդարանը չի գրանցել ՌԴ դեմ «Վրաստանի պաշտպանության ակտ» բանաձևը

Վրաստանի խորհրդարանը չի գրանցել ՌԴ դեմ «Վրաստանի պաշտպանության ակտ» բանաձևը

Վրաստանի խորհրդարանի բյուրոն հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Լելո» կուսակցության բանաձևը, որով նախատեսվում էր վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար և սահմանափակել ռուսաստանցիների՝ այդ երկրում աշխատելու և հող գնելու իրավունքը:
Խորհրդարանի բյուջետային գրասենյակի ղեկավար Անդրիա Գվիդիանին նշել է, որ բանաձևի նախագծում հստակ սահմանված չէ վիզային ռեժիմի ներդրման, զբաղվածության, հողի և անշարժ գույքի առքուվաճառքի, ավտոմեքենաների տեղաշարժի և այլ արգելքների հետ կապված ֆինանսական ազդեցությունը:
Նրա խոսքով՝ նախագիծը հակասում է բյուջեի մասին օրենքով սահմանված բյուջետային համակարգի «ունիվերսալիզմի սկզբունքին»:
«Լելո» կուսակցությունը ներկայացրած բանաձևը կոչվում է «Վրաստանի պաշտպանության ակտ»: Փաստաթուղթը ներառում է նաև ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին միանալը, Վրաստանում ռուսական համարանիշներով մեքենաների տեղաշարժի արգելքը, պետական տենդերներին ռուսական ընկերությունների մասնակցության արգելքը, ուղիղ չվերթները չեղարկումը, ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելը և Ռուսաստանի հետ կապված հիմնադրամների փակումը։