Ախալցխայում քննարկեցին սահմանադրական փոփոխությունները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

Ախալցխայում քննարկեցին սահմանադրական փոփոխությունները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

Այսօր Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում քննարկվեցին սահմանադրական փոփոխությունները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

Հասարակական քննարկումներին հասարակության հետ միասին մասնակցում էին խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, հասարակական կազմակերպություններ, սահմանադրագետներ և փորձագետներ:

Խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական բարեփոխումների նախագիծը նախատեսում է անցնել համամասնական համակարգի 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Նախագծի համաձայն կուսակցությունը, որը ընտրություններին կստանա ձայների առնվազն 0,67% ձայն, կարող է ստանալ խորհրդարանական մանդատ:

Բարեփոխումների նախագծով կուսակցություններին թույլ չեն տա միավորվել դաշինքների մեջ, ինչպես դա նախկինում էր։

Ախալցխայի հասարակական ակտիվիստ Աշոտ Կավալերյանի խոսքերով այսօր համալսարանում տեղի ունեցած հանդիպումը, որին ներկա էին բազմաթիվ պատգամավորներ ու քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ շատ կարեւոր էր Ախալցխայի բնակչությանը տեղեկացնելու իմաստով, սակայն նա դժգոհ է, որ հանդիպմանը չէին հրավիրված տեղի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները։

«Սա առաջին դեպքը չէ, երբ տեղական ինքնակառավարման մարմինները նման կարեւոր հանդիպումների չեն հրավիրում քաղաքի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ ակտիվ մարդկանց։ Ցավալի է այն փաստը, որ քիչ եւ ոչ ճիշտ ներկայացված լինելու պատճառով տվյալ քննարկումներին ոչ մի հարց չհնչեց հայերի կողմից։ Ամենայն հավանականությամբ քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցը նման հանդիպումներից առաջ միայն տեղեկացնում է այն մարդկանց, ովքեր իրենց ավելի մոտ են գտնվում, դա էլ ձեւականության համար»,-ասում է Աշոտ Կավալերյանը եւ ավելացնում, որ նման կերպ խախտվում են մարդու եւ ազգային փոքրամասնությունների սահմանադրական իրավունքները, ինչը խոչընդոտում է ինտեգրմանը։

Akhaltskha.net