ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը Թուրքիայում քննարկել է Իսրայելի հետ հակամարտությունը

ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը Թուրքիայում քննարկել է Իսրայելի հետ հակամարտությունը



Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան ներկայացուցիչներն անցյալ շաբաթ գաղտնի հանդիպում են անցկացրել Թուրքիայում, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Հանդիպման նպատակն է եղել «համակարգել ՀԱՄԱՍ-ի հետագա քայլերն Իսրայելի հետ ընթացիկ հակամարտությունում»,- գրում է Jerusalem Post-ը։ Պարբերականը նշում է, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը որոշել է իր գաղտնի հանդիպումը երրորդ երկրում անցկացնել անձնական հիմունքներով, այլ ոչ թե տեխնիկական միջոցներով, որպեսզի ապահովի անվտանգությունը և կանխի տվյալների արտահոսքը իսրայելական հետախուզություն։
Իսրայելական KAN հեռուստաալիքն էլ չի բացառում, որ «պատանդների փոխանակման ևս մեկ գործարք է քննարկվել»։ Այն կարող է ներառել տարեց տղամարդկանց և այլ քաղաքացիական անձանց ազատ արձակում՝ Իսրայելի բանտերում պահվող «բարձրաստիճան» պաղեստինցի բանտարկյալների դիմաց։
ԶԼՄ-ների հաղորդմամբ ՝ ըստ Եգիպտոսի անվտանգության ծառայությունների, իսրայելցի պաշտոնյաները միջնորդների հետ բանակցությունների ընթացքում մեծ պատրաստակամություն են հայտնել նոր գործարք կնքել Գազայում հրադադարի և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ՝ իսրայելցի պատանդներին ազատելու դիմաց:

Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ խմբավորումը չի համաձայնի Գազայի հատվածում պահվող պատանդներին ազատ արձակելու նոր գործարքին, «քանի դեռ պաղեստինցիների դեմ ագրեսիան մեկընդմիշտ չի դադարել»: