Օրբանը դեմ է ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի մտադրությանը և Կիևին ԵՄ բյուջեից հատկացումներին

Օրբանը դեմ է ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի մտադրությանը և Կիևին ԵՄ բյուջեից հատկացումներին



Հունգարիան դեմ է ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի մտադրությանը, քանի որ դա կարող է դաշինքի երկրներին ներքաշել ռազմական հակամարտության մեջ: Այդ մասին հայտարարել է Վիկտոր Օրբանը տարեվերջյան մամուլի ասուլիսում։
«Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նշանակում է, որ մենք պարտավոր կլինեինք այնտեղ զորք մտցնել արդեն հաջորդ առավոտ։ Մենք դա չենք ուզում»,- հայտարարել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով՝ Հունգարիայի շահերին չի համապատասխանում մեկ այլ պետության հետ ռազմական հակամարտության մեջ գտնվող երկրի հետ դաշինքը։
Օրբանը Եվրամիությանն էլ առաջարկել է հինգ տարվա ընթացքում ձեռնպահ մնալ Ուկրաինային համայնքի բյուջեից ֆինանսական օգնություն տրամադրելուց: Նրա խոսքով՝ հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին ԵՄ արտահերթ գագաթնաժողովում կրկին կքննարկվի ԵՄ 2024-2027 թվականների բյուջեում փոփոխություններ կատարելու հարցը, որը նախատեսում է Ուկրաինային 50 մլրդ եվրո հատկացնել:

«Այդ գումարները հիմա չկան»,- ասել է Օրբանը, հավելել՝ Բուդապեշտ չի ցանկանում այլ երկրների հետ մեկտեղ պարտապան դառնալ: