Թեհրանում հանդիպել են Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները: Ալի Բաղերին և Ահմեդ Յըլդըզը քննարկել են երկկողմ հարաբերությունները, անվտանգության, տնտեսության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում գործակցությունը խորացնելու հեռանկարը, տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ փոխարտգործնախարարներն ընդգծել են Կովկասին վերաբերող հարցերում Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ խորհրդակցությունների անցկացման և արտատարածաշրջանային դերակատարների ներգրավմանը դիմակայելու կարևորությունը։
Օրակարգում է եղել Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին իրավիճակը: Պաշտոնյաները հայտարարել են. «Պաղեստինցիների դեմ իրականացվող ռազմական հանցագործությունները և ցեղասպանությունը պետք է դադարեցվեն»: