Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուների թիվը հասել է 15-ի: Այդ մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում ասել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանախովը։
Նրա խոսքով՝ հաստատվել է 7 հոգու թեկնածություն, աշխատանքներ են տարվում 8 հոգու թեկնածության հաստատման ուղղությամբ: