Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահի հետ

Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահի հետ



Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ` հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալը:
Հեռախոսազրույցի ընթացքում Ռայիսին շնորհավորել է Աս-Սիսիին Եգիպտոսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են Պաղեստինի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով իսլամական միասնության կարևորությունը: Նախագահները պայմանավորվել են կոնկրետ քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև հարցերի վերջնական կարգավորման համար: