Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել



Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է ՖրանսՊրես-ը` հղում անելով Ելիսեյան պալատին: Նախագահ Մակրոնը հրաժարականն ընդունել է:

«Տիկին վարչապետ, ի ծառայություն մեր ժողովրդի` Ձեր աշխատանքի ամեն օրն օրինակելի է եղել: Դուք բարեփոխումները կյանքի եք կոչել համարձակությամբ, վճռականությամբ և նվիրվածությամբ: Ի սրտե շնորհակալություն ենք հայտնում»,- X-ի իր էջում գրել է նա: