Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել է Քերման քաղաքում հունվարի 3-ին ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով 35 մարդու ձերբակալության մասին՝ տեղեկացրել է IRNA գործակալությունը։
Նշվում է, որ կասկածյալները ձերբակալվել են Արևմտյան Ադրբեջան, Սպահան, Քերման, Սիստան և Բելուջիստան, Թեհրան և Խորասան Ռեզավի նահանգներում:
Գործակալության տվյալով՝ գործողության ղեկավարն ապօրինի մուտք է գործել երկրի տարածք հարավարևելյան սահմաններով և ահաբեկչությունից երկու օր առաջ լքել է Իսլամական Հանրապետությունը: Բացի գործողությունը ղեկավարելուց՝ նա զբաղվել է նաև ինքնաշեն պայթուցիկ սարքերի արտադրությամբ։