Պայթյուն է որոտացել Բաքվի կահույքի արտադրամասերից մեկում, որից հետո հրդեհ է բռնկվել: Ըստ լրատվամիջոցների՝ պատահարի հետևանքով երկու մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել: Դեպքի վայր են եկել պետական հրշեջ ծառայության, հատուկ ռիսկի փրկարար ծառայության և ԱԻՆ Բաքվի տարածաշրջանային կենտրոնի ուժերը, շտապօգնության 15 բրիգադ։
Ըստ վերջին տեղեկությունների, հրդեհը մասամբ մարվել է: