Ուկրաինական անօդաչու թռչող սարքից հրդեհ է բռնկվել Բրյանսկի նավթաբազայում

Ուկրաինական անօդաչու թռչող սարքից հրդեհ է բռնկվել Բրյանսկի նավթաբազայում



Այսօր ռուսական զինուժը խոցել է Բրյանսկի ուղղությամբ արձակված Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը: Բեկորներն ընկել են նավթաբազայի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Այդ մասին խոսել է մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը։ Նախնական տվյալով՝ տեղի բնակիչներից ոչ ոք չի տուժել, սակայն նավթաբազայի մոտակա տարածքների որոշ բնակիչներ ժամանակավորապես տարհանվել են:

Ըստ վերջին տեղեկությունների, Բրյանսկի շրջանի նավթային պահեստում բռնկված հրդեհի մակերեսը կազմում է 1000 քմ։ Արդեն արձանագրվել է բենզինի չորս ցիստեռնի այրման դեպք։ Հրդեհի մարմանը ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական խմբերը, ինչպես նաև 13 տեխնիկա։ Բացի այդ, դեպքի վայր է ժամանել հրշեջ գնացք՝ 120 տոննա ջրով և 5 տոննա փրփրեցնող նյութով։